«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակի առաջին երեք համարները

Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը և մի շարք անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական՝ «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով։ Այն գլխավորելու է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը՝ փաստաբան, «Ալյանսի» փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։