Այլևս մի ճանապարհ ունեն՝ զանգվածաբար, ամենուր մերժել նիկոլին, իսկ առաջիկա ընտրությունները վերածել նիկոլիզմը ոչնչացնելու մարտադաշտի

Գյուղ առ գյուղ հանձնում են թշնամուն։ Մեր անվտանգության դարպասներն են ջախջախում: նիկոլիզմի անիվը շարունակում է իր պտույտը և գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ 2018-ի ապրիլին, Հանրապետության հրապարակում, այդ անիվին թափ հաղորդած ժողովուրդը չի ուղղել իր սխալը, ջարդուփշուր անելով իրեն, իր զավակներին սպանող մահաբեր անիվը:

2018-ի ապրիլից հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը ենթարկվում են նախճիրի։ Եվ այդ նախճիրը իրակացվում է թունավոր ու պիղծ մեթոդով` նիկոլիզմով։ Այդ նախճիրի զոհ գնաց Արցախի մեծագույն հատվածը, հազարավոր կյանքեր, պետական համակարգը և այսօր նաև Հայաստանի Հանրապետությունը, կոնկրետ տարածքներով:

Այս ամենը գիտակցողները, իրենց խաբված համարողները, մանիպուլյացիայի զոհերը և բոլոր նրանք, ովքեր հասկացել են արդեն կամ սկսում են հասկանալ, թե ինչ արհավիրքի մեջ է հայտնվել Հայաստանը, այլևս մի ճանապարհ ունեն՝ զանգվածաբար, ամենուր մերժել նիկոլին, իսկ առաջիկա ընտրությունները վերածել նիկոլիզմը ոչնչացնելու մարտադաշտի։

 

 

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից։