Էրատո ջոկատի հրամանատարը լայնեզր ժպիտով մասնակցում է այն դպրոցի մարզադահլիճի բացմանը, որն արդեն հանդիսավոր կերպով բացվել է ապրիլի 26-ին «Չոբան Մելո»-ի կողմից․ Ռոբերտ Հայրապետյան

Կամ իշխանական ամնեզիան է խորացել, կամ Էրատո ջոկատի հրամանատարը գովազդի պակաս ունի։

ՀՀ վարչապետի հակասահմանադրական ԺՊ-ի տիկինը քիչ առաջ հրապարակել է լուսանկարներ, որտեղ լայնեզր ժպիտով մասնակցում է այն դպրոցի մարզադահլիճի բացմանը, որն արդեն հանդիսավոր կերպով բացվել է ապրիլի 26-ին «Չոբան Մելո»-ի կողմից։

Ես վստահ եմ, որ դեռ առիթ կլինի կրկին անդրադառնալ այս մարզադահլիճին, որովհետև քարոզարշավի ընթացքում երկրի ԺՊ-ն նույնպես այն հանդիսավոր կերպով կբացի։

Հ. Գ. Հույս ունեմ, որ մարզպետարանի էջը վարող պատասխանատուն, բնավորության համաձայն, մարզպետարանի էջից այդ հրապարակումը չի հեռացնի։

 

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից։