Եկել է համախմբվելու, վաղվա օրվա մասին մտածելու ժամանակը․ ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպաների «Հայրենիքի Վահան» միություն

Հարգելի՛ զինակիցներ,

ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպաների «Հայրենիքի Վահան» միությունը շուրջ 8 ամիս է, ինչ նախաձեռնել և կազմակերպում է զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդների և հանգստյան օրերի դիմաց դրամական փոխհատուցում ստանալու գործընթացը:

Այդուհանդերձ, Միության գերակա խնդիրներն են.

– պահեստազորի սպաների բարեկեցիկ կյանքի ապահովումը,

– մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը,

– հզոր բանակ և կրթված սպայակազմ ունենալը,

– մեր հայրենիքի անվտանգությանն ու հուսալի պաշտպանությանը նպաստելն ու համակողմանի աջակցելը:

Տարօրինակ է, որ մեզանում կան այնպիսի պահեստազորայիններ, որոնք մտահոգված են իրենց սառնարանների պարունակությամբ և լոկ հանապազօրյա հացի հայթայթման խնդրով, մինչդեռ օր օրի առերեսվում ենք անհայրենիք գաղթական դառնալու վտանգին։ Այսպես շարունակվելու դեպքում մեր ապագա սերունդների հարցերին չենք ունենալու հստակ պատասխաններ, ամաչելու ենք մեր հանցավոր անտարբերության և քայլեր չձեռնարկելու համար:

Հարգելի՛ ընկերներ,

Եկել է համախմբվելու, վաղվա օրվա մասին մտածելու ժամանակը։

Պահեստազորի այն զինծառայողները, ովքեր ցանկանում են Անվտանգ Հայրենիք և Հզոր բանակ ունենալ, շահագրգռված են պահեստազորի սպաների բարեկեցիկ կյանքն ապահովելու հարցում, կարող են այցելել մեր գրասենյակ, աշխատանքային օրերին.

ժամը 11։00 – 17։00; իսկ շաբաթ և կիրակի ժամը 12։00 – 14։00։

Հրավիրում ենք նաև նրանց, ովքեր մտահոգված են իրենց առօրյա, կենցաղային խնդիրներով։ Կաշխատենք հնարավորինս օգտակար և համոզիչ լինել բոլորի համար:

Մեր հասցեն է`

ք.Երևան,

Ուլնեցի փողոց 31/1:

Հարցերի դեպքում զանգահարել 091192930, 093192930։

 

ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպաների

«Հայրենիքի Վահան» միություն