Առևտուր մեր հայրենիքի տարածքների շուրջ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է։

Թշնամու զինվորները խաղաղ, առանց կրակոցի մտան մեր երկիր ու 7-րդ օրն է՝ չեն հեռանում։ Այն, որ թշնամու 250 զինվորն առանց կրակոցի է մտել ինքնիշխան պետության տարածք, սա տարօրինակորեն ոգևորել է իշխանությանը։ Թերևս մտածում են՝ կապ չունի, որ նրանք խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու իրենց «խաղաղ» ներկայությամբ սպառալիք են մեր ազգային անվտանգությանը, կարևորը չկրակելն է։

Արդեն մի քանի օր է՝ տեղի են ունենում եռակողմ բանակցություններ, սակայն որևէ հստակություն չկա. դատելով հակասական լուրերից, բանակցությունները Հայաստանի համար արդյունավետ չեն:

Իսկ հայ ժողովուրդը անտեղյակ է, թե ինչ է կատարվում իր հայրենիքի հարավային ու արևելյան սահմաններին, ինչի՞ շուրջ են բանակցում, ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ո՞րն էր նրա սադրիչ քայլի իրական նպատակը, և ի՞նչ քայլեր է իրականացնում ՀՀ իշխանությունը Հայաստանի խախտված տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։