Քաղաքական «վաղամեռիկը» կրկին գարշահոտություն է տարածում…

Հունիսյան արտահերթին մասնակցելու հայտարարությունից հետո, Տեր-Պետրոսյանը կրկին անցավ իր սիրելի գործելաոճին՝ մերկանտիլ հայտարարություններով քաղաքական դաշտը պառակտելուն։

Անգամ Արցախը հանձնելուց հետո քաղաքական դիակը չի դադարում ընդգծված ատելություն դրսևորել Արցախն ազատագրողների նկատմամբ։

Քինախնդրությունից կուրացած՝ Տեր-Պետրոսյանը փորձում է արդարացնել իր՝ 1998թ.-ի հրաժարականը՝ զուգահեռաբար «ցեխ շպրտելով» Սպարապետի և 2-րդ նախագահի վրա։

Արտահերթին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ Տեր-Պետրոսյանը փոշիացնում է ընդդիմության ձայները՝ իր սակավաթիվ էլեկտորատին իր կողմը գրավելով։

Հ.Գ. Քաղաքական թոշակառուի օգտին քվեարկող յուրաքանչյուր քաղաքացի նպաստելու է դավաճանի վերարտադրությանը։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից