Որտե՞ղ է եղել մեր բանակը և զինուժը, երբ հովիվն էր իրազեկում, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են մեր պետական սահմանը

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահանջով ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող կարգավիճակը։

«Որտե՞ղ է եղել մեր բանակը և զինուժը, երբ հովիվն էր իրազեկում, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են մեր պետական սահմանը, երբ մարզպետը որևէ բանից տեղյակ չէր և պնդում էր, որ որևէ ռիսկ և վտանգ չկա, դրանք մոլորված ադրբեջանցիներ են: ԱԱԾ-ն՝ սպառնալից հայտարարություններ էր տարածում մեզ մեղադրելով, որ խուճապ չտարածենք և միայն անվտանգության խորհրդի նիստում իմացանք, որ իրավիճակը օրհասական է: Հատվել է ՀՀ պետական սահմանը, ինչու՞ գերեվարված չեն 250 ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ, որպես դիվերսանտներ»,- նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նաև նշեց՝ Սիսիանը և Գորիսը գտնվում են ուղիղ ադրբեջանական նշանակետի տակ, և ինչու՞ չեն գերեվարվել Ադրբեջանի 250 դիվերսանտներ: