Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ռազմական օգնության համար դիմել է Պուտինին

Երեկ ես ՌԴ նախագահից ռազմական օգնություն չեմ խնդրել, չնայած որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա պայմանագրային բազան նման հնարավորություն տալիս է: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ նման խնդրանքով չի դիմել, քանի որ Մոսկվայի հետ Երևանի դիրքորոշումները եղել են նույնական. «ՌԴ նախագահն ասաց, որ ինքն էլ է կարծում, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է վերադառնա ՀՀ սահմանից անդին: Կա նաև ավելի կարևոր նյուանս: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի Զինված ուժերը պետք է կատարեն այդ գործողությունը՝ հեռանան ՀՀ սահմանից, լքեն այն տարածքները, որոնք պետք է լքեն»:

Նա ասաց, որ երեկվանից մինչև այսօր այդ պամանավորվածությունը մասամբ կատարվել է. «Կան տեղեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերը լքել են, բայց քանի որ պայմանավորվածությունը չի կատարվել ամբողջությամբ, ես այսօր նամակով դիմել եմ ՌԴ նախագահին՝ համաձայն 1997 թվականի բարեկամության համագործակցության և փոխօգնության պայմանագրի, հայ-ռուսական համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագրի, ՌԴ-ն այս իրավիճակում, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին»: