ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը փոխանակ արդեն կալանավորված լիներ, դեռ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում, թատրոն խաղում

Ապա մտածեք` ինչ կերպ կվարվեին Ալիևը, Ադրբեջանի զինված ուժերը, եթե մեր զորախումբը մտներ Ադրբեջանի տարածք

 

ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը պետական դավաճանության համար փոխանակ արդեն ձերբակալված ու կալանավորված լիներ, դեռ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում, այլ դավաճանների հետ միասին թատրոն խաղում, կեղծավորություն անում` իբր մտածում են Հայաստանի մասին, թշնամու կողմից մեր երկրի սահմանները խախտելու մասին, Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին: ՍՈ՛ՒՏ, ՀՐԵՇԱՎՈՐ ԿԵՂԾԻՔ…

Եթե մտածող լիներ, եթե իր հանցախմբի հետ միասին մտածող լինեին Հայաստանի, ՀՀ ազգային անվտանգության մասին, Ադրբեջանի ԶՈւ զորախումբը չէր կարողանա Սյունիքում մտնել ՀՀ տարածք ու շուրջ 3.5 կիլոմետր խորանալ: Դա ժամանակին կհայտնաբերվեր ու հենց սահմանին կկանխվեր: Ադրբեջանական մոտ 200 կամ, թեկուզ, 250 հոգիանոց զորախումբը հեշտությամբ կոչնչացվեր կամ, առնվազն, գերի կվերցվեին նրա անդամները որպես ահաբեկիչներ:

Ապա մտածեք` ինչ կերպ կվարվեր Ալիևը, ինչ կերպ կվարվեին Ադրբեջանի զինված ուժերը, եթե մեր զորախումբը մտներ Ադրբեջանի տարածք:

Ավելին. ՀՀ տարածք ապօրինաբար մտած, ինքնիշխան պետության տարածքն օկուպացրած թշնամական զորախումբն անհապաղ կոչնչացվեր կամ նրա անդամները գերի կվերցվեին գոնե անմիջապես այն բանից հետո, երբ նրանց ներխուժման և Հայաստանի տարածքն օկուպացնելու մասին արդեն հայտնի էր դարձել ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը, ինչպես նաև հրաժարականից հետո իրեն հանցավոր կերպով ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած Նիկոլ Փաշինյանին: Բայց ադրբեջանական զորախումբը նույնիսկ մինչև այս պահը ոչնչացված կամ գերեվարված չէ:

Իսկ գիտեք ինչո՞ւ… Որովհետև մեր զորքին դա անելու հրաման չի տրվել ու տրված չէ (չկա ՀՀ ԶՈւ գլխավոր շտապի պետի պաշտոնը զբաղեցնող Արտակ Դավթյանի կամ հրամանատարության հրամանը, անհրաժեշտության դեպքում` Փաշինյանի որոշումը) կամ, թերևս ավելի ճիշտ, հրամայված է դա չանել…

Ավելին. ըստ հայտնի հետախույզ, «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, «Գևորգյան մարտարվեստի դպրոց»-ի հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառման , «Հայաստանի Հանրապետությանից 3,5 կմ տարածք արդեն վիժվածքը տվեց թուրքերին: Նախապես զինաթափել էր դիրքեր պահող կամավորականներին, իսկ ՊՆ-ն և ԳՇ-ն, ինչպես տեսնում ենք, փաստացի`չեն ընդդիմանում և իրավիճակից բխող միջոցներ չեն ձեռնարկում» (ընդգծումը` մերը)։

Անձամբ ես կզարմանայի, եթե թշնամու զորախումբն արդեն ոչնչացված կամ գերեվարված լիներ, որովհետև դա սպասելի չէ ՀՀ գերագույն գլխավոր դավաճանից ու դավաճանի իշխանությունից: Բա, ի՞նչ եք կարծում, Նիկոլը դրսի ուժերի աջակցությամբ ինչո՞ւ տիրացավ իշխանությանը… Նպատակներից մեկը մեր հայրենիքը թշնամուն պատերազմով և առանց պատերազմի, մաս առ մաս հանձնելը չէ՞, ինչը, ի դեպ, նա հաջողությամբ իրականացրեց ու շարունակում է իրականացնել:

Որքան էլ անհեթեթ է, երկրի տարածքն օկուպացրած թշնամուն ոչնչացնելու կամ գերեվարելու փոխարեն, նրա հետ բանակցում են: Թե իրականում ինչ են բանակցում, ինչ թատրոն է, իրենք գիտեն ու մեկ էլ երևի Սատանան… Բայց եթե համոզում են ետ գնալ, իզուր է, այդ հարցը համոզելով չի լուծվում:
Թշնամին հո հիմա՞ր չէ, ռազմավարական նշանակության բարձունքի է տիրել, շատ կարևոր տարածք զբաղեցրել, ինչո՞ւ պետք է ետ գնա, չի՛ գնալու: Եվ եթե նույնիսկ ետ գնա, ապա ելման դիրքեր կվերադառնա ոչ թե համոզվելու, այլ միմիայն քաղաքական շատ լուրջ առևտրի արդյունքում, այսինքն` պայմանով, որ առաջիկայում ՀՀ գերագույն գլխավոր դավաճանից դրան իր ռազմավարական նշանակությամբ համարժեք կամ նույնիսկ գերազանցող ինչ-որ բան է ստանալու:

Որպեսզի ոմանք ճիշտ պատկերացում կազմեն թշնամու տիրացած տարածքի ռազմավարական նշանակության մասին, նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ զորախումբը երեկվանից վերահսկողության տակ է վերցրել ոչ միայն Սյունիքի մարզում գտնվող Սև լիճն ու «Սև լիճ» տեղանքը, այլև, ինչպես ՀՀ անվտանգության խորհրդի երեկվա նիստում դավաճանն ինքն է ասել, հարակից տարածքը: Հիմա բացենք փակագծերը… Նշված հարակից տարածքն իր մեջ ներառում է նաև Մեծ Իշխանասարը:

Գեներալ- լեյտենանտ, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրելով` «Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի», բացատրել է  Մեծ Իշխանասարի ռազմավարական նշանակությունը.

«Մեծ Իշխանասար, լեռնագագաթ Սյունիքի բարձրավանդակում։ Այն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է (3549 մ)։

Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի, նկարներում պատկերված է լեռնազանգվածի տարբեր կետերից անզեն աչքով 10 կմ շառավղով (կանաչ հատվածները) տեսանելիությունը։

Տեխնիկական միջոցների (տեսադիտարկման և կրակի կառավարման օպտիկաէլեկտրոնային) կիրառման  դեպքում այն կդառնա մի քանի տասնյակ կմ»։

Նկարները զննելուց հետո պարզ է դառնում, որ թշնամին վերահսկողություն է ձեռք բերել ոչ միայն Գորիս քաղաքը, Ակներ, Հարթաշեն, Խնածախ, Վաղատին, Նորավան, Որոտան գյուղերը, այլև ռազմավարական նշանակություն ունեցող Գորիս-Սիսիան մայրուղին Սիսիանի օդանավակայանը: Դե հիմա մտածեք` թշնամին կվերադարձնի՞ նշված բարձունքը, այն տարածքները, որոնց տիրել է, և եթե այո, ինչ գնով…

«Այն իշխող բարձունք է, որն ամբողջությամբ վերահսկում է Սիսիանի օդանավակայանը եւ մայրուղին, որը Սարավանից տանում է մինչեւ Գորիս, այնուհետեւ Կապան,- NEWS.am -ի հետ զրույցում ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։- Այդ ամբողջ տարածքը մեր ժողովրդի համար նաեւ որպես արոտավայր է ծառայում։ Եթե հանձնենք դա, խնդիրներ ենք ունենալու»:

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլը հայտնել է, որ իրադրության էական փոփոխություն չկա, գործ ունենք ճգնաժամի հետ։ Ապա տեսեք ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ցինիզմի աստիճանը. իր և իր միջոցով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին հայտնված Արտակ Դավթյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանի անգործության հետևանքով է, որ ստեղծվել է իր ասած ճգնաժամը, և հիմա ինքը հրապարակայնորեն հայտարարել է, որ գործ ունենք ճգնաժամի հետ:

Պետք է գիտակցել, որ ճգնաժամից առաջ գործ ունենք ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ու դավաճանի իշխանության հետ, որոնց օր առաջ, ժամ առաջ քշելը, ինչպես նշել ենք, ՀՀ ազգային անվտանգության ապահովման հրամայական է:

Նույն հոդվածում նաև նշել, զգուշացրել էինք, որ թշնամին Սյունիքի առանձին հատվածներ գրավելուց հետո փորձելու է գրավել նաև ՀՀ այլ տարածքներ: Պարզվեց ոչ միայն փորձել, այլև Գեղարքունիքի մարզում գրավել է, ընդ որում, դարձյալ հենց երեկ:

«Ադրբեջանական զորքը նախօրեին Վարդենիսի ուղղությամբ հատել է Հայաստանի սահմանը, հայկական Զինված ուժերին հաջողվել է նրանց դիմադրել, սակայն  ամբողջությամբ հակառակորդը հետ չի գնացել». այս մասին այսօր NEWS.am -ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 12–ին Վարդենիսի շրջանում հակառակորդի առաջացմանը, ասել է Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը, նաև հայտնել, որ իր մոտավոր հաշվարկի համաձայն` ադրբեջանական կողմը 400– 500 մետր առաջ է եկել ու զինված է:

Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած և իրեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած կապիտուլյանտը նշել է նաև, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել: Հնարավոր է, սադրանք է եղել, հնարավոր է նաև, որ եղել է ուղղակի որոշակի նպատակներ ունեցող, Սյունիքում Ադրբեջանի ԶՈւ-ի համար լուրջ առավելություններ ապահովող ռազմական գործողություն (այս ամենը դեռ հետո պարզ կդառնա), բայց, բոլոր դեպքերում, այո, նախապես ծրագրված է եղել:

Եթե ՀՀ համապատասխան իրավապահ մարմինները չլինեին գերագույն գլխավոր դավաճանի կրնկի տակ, եթե նրանց ղեկավարները Նիկոլի կամակատարը չլինեին, ապա վաղուց քրեական գործ հարուցված կլիներ պետական դավաճանության մեղադրանքով, այսօր էլ կզբաղվեին նախապես ծրագրվածին Նիկոլի, ԳՇ և ՊՆ համապատասխան պաշտոնյաների առնչության կամ իրազեկվածության հարցով, ու, հնարավոր է, մեղադրանքի լրացում կատարեին կամ մեղադրանքը լրացնեին նոր դրվագով:

Առաջիկայում կբացենք փակագծերը Սյունիքում ու Վարդենիսում կատարվածի առնչությամբ:

 

Արթուր Հովհաննիսյան