Միասնական քննության օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին:

Ըստ այդմ՝

Կենսաբանություն, Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն առարկաների քննությունը հունիսի 8-ին է

Օտար լեզուները՝ հունիսի 11-ին

Հայոց լեզու և հայ գրականությունը՝ հունիսի 15-ին

Մաթեմատիկան՝ հունիսի 18-ին

Հայոց պատմությունն ու Ֆիզիկան՝ հունիսի 22-ին

Քիմիան ու Ռուսաց լեզուն՝ հունիսի 25-ին: