Մենք կպատժենք և՛ ներքին, և՛ արտաքին թշնամուն․ Վլադիմիր Պողոսյան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀ առաջին նախագահի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի օգնական, հատուկ օպերացիայի ղեկավար, միջազգային անվտանգության փորձագետ, ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։

Անդրադարձ է կատարվել․

1․Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը՝ կապված ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատելու հետ

2․Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների ռազմատենչ քաղաքականությանը, որին իշխանությունները չեն արձագանքում

3․ԱՄՆ կոնգրեսի՝ Ադրբեջանին զենք չմատակարարելու մասին 907 բանաձևին․ օրերս ԱՄՆ-ը Ադրբեջանին կրկին սկսել է զինել, ինչի առթիվ Վլադիմիր Պողոսյանը հստակ դիտարկում արեց՝ չլինի՞ ԱՄՆ Ադրբեջանին զինելով՝ զինում է ահաբեկիչներին։

4․Ռազմագերիների մասին խոսելիս միջազգային անվտանգության փորձագետը շեշտեց, որ օրերս հանդիպել է Ֆրանսիայի պետնախարարին և բարձրաձայնել այդ հարցը, ի պատասխան շեշտվել է, որ Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի կոմից հայ  ռազմագերին վերադարձնելու հարցին

5․Ընտրություններին և ընդդիմության քայլերին

6․ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ ընտրություններին մասնակցության հնարավորության մասին

7․Իսրայելա-պաղեստինյան հակամարտության, Գազայի հատվածի հրթիռակոծության և հնարավոր վտանգների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում