Իմքայլական Հայկ Սարգսյանի դեմ նյութեր են նախապատրաստվում․ի՞նչ հիմքով․pastinfo.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հայտնի «Շիշ բռնողի» դեմ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։

Նկատենք, որ մայիսի 10-ին վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանը կլուծարվի և Հայկ Սարգսյանն այլևս չի ունենա պատգամավորական անձեռնմխելիություն, հետևապես մեղադրանք առաջադրելու համար կարիք չի լինի ստանալ ԱԺ-ի համաձայնությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։