Հայաստանում էլ կարող է կրկնվել Հնդկաստանի մղձավանջը. զգուշացնում ենք նախապես, պահանջում խստորեն փակել ճանապարհները

Գուցե շատերին պատեհ չթվա մեր խառնակ օրերում, երբ Հայաստանը և Արցախը կանգնած եմ բազում ներքին և արտաքին մարտահրավերների առջև, հեռավոր Հնդկաստանում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առկա իրավիճակի, տեղի ունեցած իրադարձությունների ու ծավալվող գործընթացների մասին գրելը, որքան էլ խոսքը բարեկամական երկրի և ոչ թե պարզապես ծանր, այլ ողբերգական ու մղձավանջային իրավիճակի և իրադարձությունների մասին է: Սակայն այն, ինչ այժմ կատարվում է Հնդկաստանում, լուրջ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի, ներառյալ` Հայաստանի և Արցախի համար:

Հնդկաստանը շարունակում է նոր ռեկորդներ սահմանել նոր կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի օրական աճով. Երեկ, ընդամենը 1 օրվա ընթացքում երկրում գրանցվել է ավելի քան 400 հազար նոր վարակված:

Հնդկաստանում առկա իրավիճակն իսկապես մղձավանջային է. դիակեզարաններում չեն հասցնում մարդկանց դիակներն այրել, հիվանդանոցներում այլևս տեղ չկա, ծանր վիճակում գտնվող հիվանդներին տրվող թթվածինը չի բավականացնում, պատվաստանյութերի սուր դեֆիցիտ է ու պատվաստման համար սպասող մարդկանց երկար հերթեր…

Վերը ներկայացվածը հենց այն իրավիճակն է (առնվազն մոտ է դրան…), որը նախատեսել, պլանավորել, և որին Հնդկաստանում արդեն հասել են նոր կորոնավիրուսը (հրեշավոր քիմերը) արհեստականորեն ստեղծած ուժերը: Այսինքն` մի իրավիճակ, երբ մարդկանց ստվար զանգվածներ, մահվան սարսափից խուճապահար և անտեսելով պատվաստանյութերից, պատվաստումից բխող վտանգները, ինքնակամ կդիմեն պատվաստման, կխնդրեն իրենց պատվաստել ու նույնիսկ դրա համար հերթ կկանգնեն: Կատարվեց այն, ինչն ավելի վաղ ճշգրտորեն կանխատեսել էինք:

Իսկ ինչո՞ւ է նոր կորոնավիրուսն արհեստականորեն ստեղծած ուժերին պետք, որ մարդիկ իրենք խնդրեն իրենց պատվաստել ու դրա համար նույնիսկ հերթ կանգնեն:

Covid-19-ի դեմ եղած բոլոր պատվաստանյութերն այս կամ այն չափով վտանգավոր են: Վտանգավոր են, նախևառաջ, այն առումով, որ դրանք կլինիկական փորձարկումների 3-րդ և 4-րդ փուլերը դեռ ամբողջությամբ չեն անցել, քանի որ դրա համար բավարար ժամանակ պարզապես չի եղել: Դա նշանակում է, որ բժշկագիտությանը դեռ անհայտ է, թե այդ պատվաստանյութերով պատվաստված մարդկանց մոտ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ինչ հետևանքներ կարող են առաջանալ:

Երկրորդ. պատվաստվածների թեկուզ շատ փոքր մասի մոտ առաջացել են թրոմբներ, հատկապես, նրանց ուղեղում, թոքերում, նրանց մի մասի մոտ նշված բարդությունները հանգեցրել են մահվան: Ընդ որում, մահվան հանգեցրած  բարդությունները միայն «AstraZeneca»-ով պատվաստումից հետո չէ, որ արձանագրվել են, դրանք արձանագրվել են նաև այլ պատվաստանյութերով պատվաստումներից հետո, և այս առումով  «AstraZeneca»-ն ռեկորդակիըը չէ: Համեմատաբար անվտանգը համարվում է ռուսական «Спутник V»-ն:

Երրորդ. եթե վերոնշյալ վտանգները պատվաստանյութերը ստեղծածների և դրանք կիրառող պետությունների, բժիշկների կամքից անկախ են, նրանց դիտավորության հետևանքը չեն, կա ևս մեկ վտանգ, կենսաահաբեկչության վտանգը, որը բխում է նոր կորոնավիրուսը ստեղծած աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի բուն նպատակից: Այն է` մարդկության քանակի կրճատման նպատակով որոշակի պատվաստանյութի կամ, հնարավոր է, նույնիսկ մի քանի տարբեր պատվաստանյութերի միջոցով կամ դրանց նանոտեխնոլոգիաներով ստեղծված հատուկ բաղադրիչներ խառնելով, մարդկանց մոտ ինչ-որ ժամանակ հետո տարբեր հիվանդությունների և վիճակների (քաղցկեղ, ինսուլտ, ինֆարկտ, շաքարային դիաբետ, անպտղություն, ամլություն, վիժումներ, մեռելածնություն, որոշակի վարակների, հիվանդությունների նկատմամբ իմունիտետի ճնշում կամ լիակատար չեզոքացում և այլն) առաջացումը կամ էլ մարդկանց դիմադրության կամքի ընկճումը` մարդկության գերակշիռ մասին նորօրյա ստրուկների վերածելու համար:

Անհայտ է, սակայն, թե նշված դավադիր ծրագիրը որ պատվաստանյութի կամ պատվաստանյութերի միջոցով է արվում կամ արվելու, բացառված չէ, որ յուրօրինակ «տրոյական ձի» պարունակող այդ պատվաստանյութը դեռ ասպարեզ հանված չէ և նոր է հանվելու, զանգվածաբար արտադրվելու, երբ աշխարհում վարակվածության ու մահվան դեպքերի առումով իրավիճակը կվատթարանա:

Անդրադառնանք Հնդկաստանում ու դրա շուրջ տիրող իրավիճակին:

Ըստ Հնդկաստանի Առողջապահության նախարարության, անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակման 401,993 նոր դեպք, համաճարակի սկզբից ի վեր, նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 19 միլիոնը: Մահացությունների թիվը կորոնավիրուսից 24 ժամվա ընթացքում ավելացել է 3,5 հազարով և կազմել, ընդհանուր առմամբ, 211,8 հազար մարդ: Միևնույն ժամանակ, արդեն տասներորդ օրն անընդմեջ, գրանցվում է օրական ավելի քան 300 հազար նոր դեպք, իսկ երեկ նոր վարակվածների քանակը, ինչպես արդեն նշեցինք, գերազանցել է 400 000-ը:

Մինչ օրս Հնդկաստանում Covid-19-ի դեմ կարող էին պատվաստվել միայն բժիշկներն ու 45-ից բարձր տարիքի մարդիկ: Այսօրվանից երկրում պետք է սկսվի 18-45 տարեկան բնակչության պատվաստումը, բայց մի քանի նահանգների իշխանություններ նախազգուշացրել են, որ պատվաստանյութի դեղաչափերը բավարար չեն:

Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը խնդրել է մարդկանց հերթ չկանգնել պատվաստումների համար, քանի որ Հնդկաստանի մայրաքաղաքը դեռ չի ստացել անհրաժեշտ քանակության պատվաստանյութեր:

«Մենք ձեզ հորդորում ենք առաջիկա մի քանի օրվա ընթացքում չգերլցնել պատվաստումների կենտրոնները,- ասել է նա:- Ամբողջ երկրով մեկ շատ մարդիկ են գրանցվել պատվաստումների համար, բայց մենք պատվաստանյութեր չենք ստացել: Մենք անընդհատ կապի մեջ ենք ընկերությունների հետ և հույս ունենք, որ պատվաստանյութերը կստանանք 1-2 օրվա ընթացքում»:

Պատվաստումների ծրագիրը Հնդկաստանում սկսվել է հունվարի 16-ից ու նպատակ ունի մինչև հուլիս պատվաստվածների քանակը հասցնել 250 միլիոն մարդու: Ըստ Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալների, երկրում կորոնավիրուսի պատվաստանյութի մեկ դեղաչափ է ստացել արդեն շուրջ154 մլն մարդ` երկրի բնակչության մոտավորապես 11,5% -ը:

Հնդկաստանում օգտագործվում են «AstraZeneca» ընկերության կողմից Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցությամբ մշակված «Covishield» պատվաստանյութը և հնդկական «Bharat Biotech» ընկերության կողմից մշակված «Covaxin» պատվաստանյութը: Շաբաթ օրն Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը հայտարարեց, որ «Спутник V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն հասել է Հնդկաստան: Ապրիլի 22-ին «Pfizer» ընկերությունը տեղեկացրեց, որ Հնդկաստանի իշխանությունների հետ բանակցություններ է վարում ոչ առևտրային գնով մատակարարելու COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը:

Ըստ Միչիգանի համալսարանի գիտնական Բհրամարա Մուքերջիի, Հնդկաստանի իշխանությունների առջև դրված խնդրի կատարման համար ամեն օր մոտ 10 մլն մարդ պետք է ստանա կորոնավիրուսի պատվաստանյութ, այլ ոչ թե 3 մլն, ինչպես հիմա:

Ինչո՞ւ է Հնդկաստանում այսպիսի մղձավանջային իրավիճակ առաջացել, և արդյոք պատճառը միայն անձնական հիգիենայի կանոնները չպահպանե՞լն է, որն այնտեղ, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, շատ է տարածված: Ամենևին ոչ:

Հնդկաստանում վերոնշյալ իրավիճակի առաջացման հիմնական պատճառն այնտեղ նոր կորոնավիրուսի (SARS-CoV-2) հնդկական տարբերակի կամ նոր շտամի (շտամների) ի հայտ գալն է, որոնք, հետազոտության նախնական արդյունքների համաձայն, կարող են ազդել COVID-19-ով արդեն իսկ հիվանդացած անձանց ձեռքբերած հակամարմինների, և նույնիսկ պատվաստմամբ ձեռք բերված հակամարմինների վրա, այսինքն` հաղթահարել դրանց դիմադրությունը: Խոսքը շատ վտանգավոր կրկնակի կամ նույնիսկ եռակի մուտանտի մասին է, որին առաջիկայում դեռ կանդրադառնանք: Նշենք, որ նոր կորոնավիրուսի հնդկական տարբերակն արդեն հայտնաբերվել է Չինաստանում և աշխարհի մի շարք այլ երկրներում, մեծ վտանգ կա, որ այն կներթափանցի նաև Ռուսաստան և Հայաստան:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան