Այս տղաները մեր Բանակի մարտունակության պահպանման խորհրդանիշն են

Այս տղաները մեր Բանակի մարտունակության պահպանման խորհրդանիշն են։ Ամբողջ 44 օրվա պատերազմում նրանք բազմիցս նայել են մահվան աչքերին, տեսել իրենց ծառայակից ընկերների զոհվելը, կորստի ցավից կծկվել և շարունակել կռվել։

Նրանք զինվոր են՝ իրենց ծառայողական պարտքի հստակ գիտակցումով։ Սահմանապահ են, երկրապահ են, ազատամարտիկ են, կռվող տղա են՝ ծառայությունից առաջ, ծառայության ընթացքում և դրանից հետո։

Նրանք են մեր Հայրենիքի պաշտպանները՝ չնայած ոչ մի բանի։

Աստված պահապան ձեզ ու ձեր ընկերներին, տղե՛րք։

 

Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան էջից։