Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը

Աշխատանքային այցով Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 29–ին,  մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կազանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: