Թուրքիան առանց խմելու ջրի է թողել ավելի քան 1 միլիոն բնակչի. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է թուրքական ռազմական իշխանությունների անմարդկային վերաբերմունքը հյուսիս-արեւելյան Հասեքե նահանգի բնակչության նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դամասկոսի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ թուրքական զինվորականները թողել են առանց խմելու ջրի Հասեքե քաղաքի ավելի քան 1 միլիոն բնակչությանը: «Թուրքական օկուպացիոն ուժերն ու նրանց վարձկանները 16 օրով փակել են քաղաքի եւ դրա մերձակա շրջանների ջրամատակարարումը՝ դադարեցնելով Հասեքեի հյուսիսում՝ Ալլյուսկում, ջրմուղ կայանի աշխատանքը»,- նշված է փաստաթղթում: