Նախկին իմքայլական պատգամավորը՝ Կարին Տոնոյանի հիմնադրած շարժման անդամ

Այսօր՝ ապրիլի 25-ին, կայացավ նորաստեղծ «5165» ազգային շարժման անդրանիկ համագումարը, որի ընթացքում ներկայացվեցին շարժման նպատակները և գաղափարախոսությունը։

Շարժման հիմնադիրը Կարին Տոնոյանն է, ով հանրության հայտնի է «Հայ Ասպետից»: Տոնոյանի որդին՝ Մենուան, հերոսաբար զոհվեց Արցախյան վերջին պատերազմում՝ արժանանալով Արցախի հերոսի բարձրագույն կոչման:

Շարժման անունը խորհրդանշում է Արարատ լեռան բարձրությունը, նպատակն է միասնությամբ կերտել հզոր և կենսունակ Հայաստան։

Շարժման անդամներից հանրությանը թերևս հայտնի են Դավիթ Գրիգորյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը, բժիշկ Գևորգ Թամամյանը, Իմ քայլը խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը: