Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Նիկոլ Փաշինյանն ինքն է զանգել Պուտինին՝ տեղեկացնելու հունիսին նախատեսված արտահերթ ընտրություններին ընդառաջ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

ՌԴ նախագահի պաշտոնական կայքը շեշտել է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ուշագրավ է, որ ՌԴ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գերիների թեման չի շոշափվել, փոխարենը Փաշինյանը Պուտինի հետ խոսել է խորհրդարանական ընտրություններից:

«Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին»,-նշված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։