Իրենց տարիներ շարունակ ստեղծած ստի փուչիկը վաղուց պայթել է. Լևոն Քոչարյան

Իշխանություններն ու նրանց սպասարկող շրջանակները կարծում են, որ եթե որեւէ բողոքի ցույց կամ իրենց ոչ հաճո այլ բան արհեստականորեն կապեն մեր հետ, ապա կվարկաբեկեն այդ ամենը: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Իրավիճակ է փոխվել

Իշխանություններն ու նրանց սպասարկող շրջանակները կարծում են, որ եթե որևէ բողոքի ցույց կամ իրենց ոչ հաճո այլ բան արհեստականորեն կապեն մեր հետ, ապա կվարկաբեկեն այդ ամենը: Նույնը փորձում են անել նաև Սյունիքում խայտառակվելու հետ կապված:

Բայց նրանք համառորեն չեն ուզում կամ չեն կարողանում հասկանալ, որ իրավիճակ է փոխվել: Իրենց տարիներ շարունակ ստեղծած ստի փուչիկը վաղուց պայթել է, և մեր հետ կապելով նրանք միայն արժևորում են այդ ամենը»,- գրել է նա։