Փաշինյանը հարբած զանգահարել է Ջհանգիրյանին․ Dejavu

Dejavu տելեգրամյան ալիքը գրել է

«Քիչ առաջ, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին զանգահարել է Նիկոլ Փաշինյանը և տեղեկացնելով որ այսօր վաղը մեծաքանակ քաղաքացիներ են բերման ենթարկվելու և երբ նրանց կալանքի տանելու միջնորդություններ ներկայացնեն Քննչականը ու ԱԱԾ-ն, պահանջել է ապահովել նրանց կալանքները։ Ջհանգիրյանը փորձել է բացատրել, որ դեռ լիակատար ազդեցություն չունի, որ բոլորը կալանավորվեն, այդտեղ Փաշինյանը հայհոյախառը սպառնալիքներ է հնչեցրել, նրա և այլ դատավորների հասցեին։ Ջհանգիրյանը չի մերժել, խնդրել է իրեն չհայհոյել և հավաստիացրել է, որ իրենից կախված ամեն բան կանի, որ ինչքան Փաշինյանին, այդքան էլ իրեն է դա պետք, համոզելով որ անհոգ լինի՝ միայն քննչականները լավ աշխատեն։ Հեռախոսը նյարդայնացած անջատելով, ներկաների մոտ հայհոյել է, թե՝ «էլի հարբածա էս բո․․ տղեն, չի էլ ֆայմում Վայբեռով զանգի»։ Այնուհետ, 20 րոպե իր հետի անձանց հետ զրուցելուց հետո, շտապ հեռացել է՝ բացատրելով թե զանգեր ու հանդիպումներ ունի անելու»։