Շնորհակալություն Ալիևին անկեղծության համար. պատերազմը բախում է մեր դուռը (տեսանյութ)

Չգիտենք` Ալիևի սկանդալային հայտարարությունից հետո, որ եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով, այո, գոնե դրանից հետո մեր երկրում արդյոք բացվեցի՞ն զոմբիացածների, մտքով ու հոգով քնածների, հիշողության ու տրամաբանության հետ կապված խնդիրներ ունեցողների աչքերը… Հասկացա՞ն, որ Ադրբեջանի նախագահն այս դեպքում ևս միանգամայն լուրջ և անկեղծ է ասում, որից հայերս պետք է հասկանանք` նոր պատերազմը հեռու չէ, հակառակը` շատ մոտ է, ու դրան ազգովի պատրաստվել է պետք:

Պատրաստվելու առաջին կարևոր նախապայմանը միասնությունն է, որը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող գերագույն գլխավոր դավաճանը կամ թշնամին հետևողականորեն քայքայել ու շարունակում է քայքայել: Կասկած չունենք, որ նա ու նրա իշխանությունից մի նեղ խմբակ տեղյակ են մոտալուտ պատերազմին, ինչպես աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի կողմից ծրագրածին նախապես տեղյակ են այդ ծրագիրը իրագործելուն պատրաստվող (յուրաքանչյուրն իր մասով) Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մերոնք» էլ տեղյակ են, բայց դրան նախապատրաստվել ու նախապատրաստվում են յուրովի` մեր նոր պարտությունն ու կորուստներն իրականություն դարձնելու համար: Փաստերո՞վ խոսենք…

Խնդրեմ. հասարակության պառակտումը շարունակելու մասին արդեն նշեցինք, հավելենք թշնամուն մեր ռազմավարական նշանակության դիրքերը, ճանապարհները հանձնելն ու մեզ շատ խոցելի վիճակում դնելը, բանակի ղեկավարության` գեներալիտետի հեղինակությունը գրեթե զրոյացնելը, ԵԽԽՎ-ում Նավալնու հետ կապված հակառուսական բանաձևը քննարկման օրակարգ ներառելուն կողմ քվեարկելն ու մեր ռազմավարական դաշնակցին նույնիսկ այն աստիճան զայրացնելը, որ ինքն էլ դեմ քվեարկի հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկման օրակարգ ներառելուն և այդպիով դիվանագիտական, քաղաքական ապտակ հասցնի Հայաստանին, հակառուսական տրամադրությունների առաջացումը, խթանումը, հակառուսական քարոզչության դեմը չառնելը, նույնիսկ պատերազմից հետո բանակը չզինելը խիստ անհրաժեշտ զինատեսակներով, ռազմատեխնիկական և այլ միջոցներով, դիվանագիտական ճակատում և միջազգային իրավական ասպարեզում համապատասխան աշխատանքներ չկատարելը… Շարունակե՞նք, թե հասկացողի համար բավական է:

Ովքեր դեռ տեղյակ չեն, տեղեկացնենք, որ Ադրբեջանի նախագահն ադրբեջանական AzTV հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարել է, որ «Եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով»:

Ալիևն ասել է նաև.

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին: Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման խնդիրը՝ ուզում է դա Հայաստանը, թե ոչ։ Եթե Հայաստանը ցանկանա, այն կարող ենք հեշտությամբ անել, եթե չցանկանա՝ մենք դա կանենք ուժով։

Ես ասում էի պատերազմից առաջ և դրա ընթացքում՝ նրանք պետք է կամովին հեռանան մեր հողերից, այլապես մենք նրանց դուրս կշպրտենք։ Եվ այդպես էլ եղավ: Նույնը կլինի նաև Զանգեզուրի միջանցքի հարցում։ Մեր հիմնական մրցակիցը ժամանակն է, քանի որ երկաթուղու, մայրուղու կառուցումը ժամանակ է պահանջում: Ուստի բոլոր ուժերը մոբիլիզացված են այս նախագիծն իրականացնելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա գրավված Զանգեզուր»:

Ալիևն էլ ինչպե՞ս ասի, որպեսզի ոմանք հասկանան իր և Ադրբեջանի նպատակները` ներառյալ և այն, որ խնդիրը միայն 10.11.2000թ. եռակողմ հայտարարությունից բխող բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը բացելը չէ Սյունիքում, Հայաստանի կողմից Ադրբեջանի և Նախիջևանի արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովումը չէ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով, կողմերի համաձայնությամբ Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցման ապահովումը չէ…

Խնդիրը նաև, ինչպես Ալիևն է բացահայտ ասել, 101 տարի անց ադրբեջանական ժողովրդի վերադարձն է «գրավված Զանգեզուր», այսինքն, այս կամ այն կերպ, Սյունիքի գրավումը, Սյունիքին տիրելը` ժողովրդագրական պատերազմով, թե ռազմական ճանապարհով: Իսկ առանց Սյունիք, չկա Հայաստան: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ պատմական Զանգեզուրն իր մեջ ոչ միայն Սյունիքն է ներառել, այլև ներկայիս Վայոց Ձորի մարզը:

Եթե Ալիևի հիշյալ հայտարարությունից հետո էլ ոմանք չեն հասկանա նրա և Ադրբեջանի նպատակները, և այն, որ նոր պատերազմը մոտ է, թող համարեն, որ ավանակը կամ ոչխարն իրենք են, բայց այսքան ժամանակ սխալմամբ կարծել ու թերևս հիմա էլ համարում են, թե Ալիևն է:

Գիտենք` ոմանք հիմա կմտածեն, թե այստեղ նոր պատերազմ հնարավոր չէ, Ադրբեջանը չի համարձակվի ուժով գրավել Սյունիքը, քանի որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան, հետևաբար նրանց դեմ առաջին իսկ հարձակումից հետո ստիպված է լինելու բախվել աշխարհի եթե ոչ հզորագույն, ապա առավել հզոր բանակներից մեկի հետ, ինչը կնշանակի գնալ ինքնասպանության: Այս դատողությունն, անշուշտ, ռուսական բանակի հզորության ու տրամաբանության վրա է հիմնված, բայց եզրակացություն կատարելիս պետք չէ շտապել, պետք է հաշվի առնել շատուշատ փաստեր, հանգամանքներ, գործոններ:

Այո՛, հիմա, քանի դեռ Ռուսաստանն Ուկրաինայի հետ լայնածավալ պատերազմի մեջ չէ` ծրագրված աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի և նրանց ներկայացուցիչ կամ վեցանոց Զելենսկու կողմից, քանի դեռ ԱՄՆ-ի և մի շարք պետությունների միջոցով գործող այդ ուժերը Ռուսաստանում ներքին լուրջ խնդիրներ չեն ստեղծել` ՌԴ-ում գտնվող և այժմ «քնած բջիջներով» ահաբեկչություններ իրականացնելով (պայթեցումներ մետրոպոլիտեններում, սուպերմարկետներում, էլեկտրակայաններում, ջրամբարների թունավորումներ և այլն), ինչպես նաև «ընդդիմություն» կոչված 5-րդ շարասյանը ոտքի հանելով, Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա: Բայց այդ օրը, ընդ որում, հարձակումը Թուրքիայի հետ և, ի տարբերություն նախորդ պատերազմի, վերջինի մեծամասշտաբ մասնակցությամբ իրականացնելով, ինչպես վկայում են մի շարք փաստեր, հեռու չէ:

Մի՞ թե ձեզ ոչինչ չի հուշում այն, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ հանդես է եկել նաև մեզ առնչվող հատուկ հայտարարությամբ, իսկ այսօր էլ հայտնի դարձավ, որ Զելենսկին ստորագրել է պահեստազորայինների զորակոչի մսսին օրենքը… 2020-ի պատերազմից առաջ էլ բազմաթիվ հրապարակումներով, որոնց հղումները հաջորդիվ կներկայացնենք, զգուշացնում էինք մոտալուտ պատերազմի մասին, բայց քանի՞սը հավատացին ու լուրջ ընդունեցին այդ զգուշացումները…

Ժամանակ շատ քիչ է մնացել` մեկ կամ առավելագույնը 2 ամիս, և մի շարք փաստերից ելնելով, կարող ենք ասել, որ քիչ հավանական իրավիճակի փոփոխությունը Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա բանակցություններից հետո: Այնպես որ, նոր ու մեծ պատերազմից առաջ նորից չպարտվելու, ավելի ահավոր կորուստներ չունենալու, թերևս, հայոց մի նոր ցեղասպանության փաստի առջև չկանգնելու համար անհրաժեշտ է օր առաջ, ժամ առաջ լարել ՀՀ գերագույն գլխավոր դավաճանին ու նրա քաղաքական թիմին, որոնք ուղղակի սպառնալիք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար:

 

Արթուր Հովհաննիսյան

Շարունակելի