Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանի շենքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանի շենքում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խորհրդակցությանը մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Կապանում անցկացվող խորհրդակցությանը մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներն ու պաշտոնատար այլ անձինք: