Սյունեցիների կողմից արժանապատիվ վարքագիծը ՀՀ իշխանությունները որակում են որպես խուլիգանություն

Խուլիգանության հանցակազմն իր առանձնահատկությամբ տարբերվում է այլ հանցակազմերից (որոնք թեև արտաքնապես պարունակում են խուլիգանության հանցակազմի տարր, սակայն խուլիգանություն չեն) նրանով, որ անձն ոչ իրավաչափ վարքագիծ ցուցաբերելիս, ունենալով խուլիգանական մղումներ, պետք է ցանկանա բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ։ Ի դեպ «բացահայտ» ասելով օրենսդիրը նկատի ունի ոչ թե արարքի կատարումը հասարակության անդամների ներկայությամբ կամ հասարակական վայրում, այլ այն որ անհարգալից վերաբերմունքը կատարվում է հենց հասարակության նկատմամբ հանցավորի անհարգալից վերաբերմունքը ցուցադրելու ՆՊԱՏԱԿՈՎ։

Կարևոր է հասկանալ սիրելի ընկերներ, որ հասարակական կարգը կոպիտ կերպով կարող է խախտվել ցանկացած արարքի կատարման պարագայում, մինչդեռ խուլիգանության առկայության մասին է վկայում այնպիսի արարքի կատարումը, որը միտված է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելուն և որպես այդպիսին, հանդիսացել է խուլիգանություն կատարող անձի դիտավորության մեջ ընդգրկված նպատակի իրականացման միջոց:

Ըստ տարացված լուրերի՝ Սյունեցիների կողմից արժանապատիվ վարքագիծը ՀՀ իշխանություններն որակում են որպես խուլիգանություն, ուստի պատրաստվում են սկսել «իրավական» գործընթացներ։ Իրավական անգրագիտություն է կարծել, որ այն անձինք որոնք պատերազմում երեխա են կորցրել, իսկ մյուսներն, ովքեր ըստ էության հայրենիք են կորցնում, այսօր իրենց վարքագծով խուլիգանություն են կատարել, քանի որ նրանց արարքում ակնհայտ է, որ առկա է ոչ թե սեփական եսամոլությունն ընդգծելու , այլ՝ արժանապատիվ հայրենիք ունենալու ցանկություն։

Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից