Ռուս պատգամավորը հայտնել է՝ ինչու կողմ չեն քվեարկել հայ ռազմագերիների վերաբերյալ հարցը օրակարգ մտցնելուն

ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը հայտարարել է, որ ապրիլի 19-ին գարնանային լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Այս մասին նա գրել է իր ինստագրամի էջում՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի պատվիրակությունն ինչու կողմ չի քվեարկել հայ ռազմագերիների վերաբերյալ հարցը օրակարգ մտցնելուն։