Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ․  NEWS.am

Բացառվում է, որ մենք հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 20–ին, օրվա երկրորդ կեսին ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

«Բացառում է, որ նա կարողանա սյունեցու տրամադրվածությունը փոխել իր նկատմամբ։ Նա այլեւս ոչինչ չի կարող փոխել։ Ամեն ինչ քանի գնում, ավելի է վատանում։ Նրան սպասող էլ չկա։ Բացառվում է, որ մենք նրան դիմավորենք»,- ասաց Հովսեփյանը:

Փոխքաղաքապետի խոսքով՝ Փաշինյանի այցով Սյունիքում տրամադրություններն ավելի են վատանալու. «Բացառվում են իր հետ հանդիպումները։ Ո՞ւմ հետ հանդիպենք։ Մենք հաստատ չենք հանդիպի, մնացածն էլ չգիտեմ»։