Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Հադրութում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրւջանում։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, ԱԻ պետական ծառայության փրկարարներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ։  Հինգ ամսվա ընթացքում իրականացված որոնումների արդյունքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1544 աճյուն, որից 27-ը՝  նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։