Էս երկիրն ու բնությունը ձեր հոր տնից չեք բերել, որ հանձնեք ում ուզեք, կամ քանդեք ու ավիրեք․ Գեղամ Օհանյան

Լոռիում ինչ-որ հանքի թեմա է ակտիվացել։

Լսե՛ք ինքնահավան տգետներ, որ երկիրը հասցրիք էս խայտառակ վիճակին, մեղավոր եք դուք, ոչ թե Թշնամին։ Հիմա էլ էս ծանր վիճակին ուզում եք եղած բնությունն էլ կեղեքեք, որ երկու կոպեկ ընկնի ձեռքներդ, ասեք տնտեսությունը պահե՞լ եք։

Ձեզ միայն թվում է, որ էս խառը վիճակին հանքերի թեման կմնա լուսանցքից դուրս ու ոչ ոք հավես չի անի դրա համար ոտքի ելնել։

Բախտներդ փորձեք ամբիոնների հերոսներ ու կտեսնեք մարդկանց արձագանքը։ Էս երկիրն ու բնությունը ձեր հոր տնից չեք բերել, որ հանձնեք ում ուզեք, կամ քանդեք ու ավիրեք։

Հ․Գ․

Ամուլսարի ցույցերի ժամանակ զոմբիները ասում էին, թողեք աշխատի մարդը։ Հա, հեսա թողենք, ինքն էլ աշխատի․․․

Նազար․․․

Արշավական Գեղամ Օհանյանի ֆեյսբուքյան էջից։