ՌԴ-ի հետ սահմանների համատեղ պահպանության ընդլայնումը, իհարկե, բխում է Հայաստանի շահերից, սակայն դա ոչ թե հիմք է բանակի կրճատմանը գնալու, այլ մարտական հերթապահություն չիրականացնող զորամասերի հիմքի վրա մարտունակ զորամիավորումներ հիմնելու հարցը

ՌԴ-ի հետ սահմանների համատեղ պահպանության ընդլայնումը, իհարկե, բխում է Հայաստանի շահերից, սակայն դա ոչ թե հիմք է բանակի կրճատմանը գնալու, այլ ռազմավարական տարբեր ուղղություններում, մարտական հերթապահություն չիրականացնող զորամասերի հիմքի վրա մարտունակ զորամասեր/բրիգադներ/զորամիավորումներ հիմնելու հարցը:

Սա ունի նվազագույնը երեք պատճառ: Առաջին, Արցախում էականորեն կրճատվող զինված ուժերի պայմաններում, Հայաստանը պետք է ունենա այնպիսի մարտունակ, տեխնոլոգիական հնարավորություններով մոբիլ ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտության դեպքում արագ կտեղափոխվեն Հայաստանի կամ Արցախի «թեժ կետեր» և ունակ կլինի մարտական խնդիր կատարելու:

Երկրորդ, Ադրբեջանը՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, սկսել է զինված ուժերի արդիականացման նոր գործընթաց՝ թուրքական բանակի մոդելով, ինչը նշանակում է, որ այս երկիրը միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով կարող է նոր սպառնալիք ստեղծել Հայաստանի և Արցախի համար:

Երրորդ, Հարավային կովկասում  Թուրքիայի աճող դերակատարությունը, ՌԴ-ի հետ բախվող շահերը և հետպատերազմյան ժամանակաշրջանում վերջինիս ամբիցիաները չեն բացառում որևէ փուլում Թուրքիայի ուղիղ մասնակցություն Հայաստանի դեմ պատերազմական գործողություններին կամ նրա դրդմամբ և աջակցությամբ, օրինակ՝ Նախիջևանի Համազորային բանակի ներգրավում մարտական գործողություններին:

https://www.tert.am/am/news/2021/04/19/Tigran-Abrahamyan/3587792?fbclid=IwAR0c5s4Ds9txevqgwG-GfP0yqCfm-EW7efGOmxJLH32Q6nBpK6aXlHvcCfs

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից