Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Իրանի զինված ուժերի օրվա առթիվ և գնահատել տնտեսական ծանր պայմաններում բանակի վերազինումը, հայտնում է Tehran Times թերթը։

«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել, քան այսօր», – ասել է Ռոհանին:

Նա նաև հիշեցրել է բանակին, որ միայն ժողովրդավարության, ինքնիշխանության, իսլամի և հանրապետականության սկզբունքները պաշտպանելով կարող են լիովին իրացվել իսլամական հեղափոխության իդեալները։

Ավելի վաղ իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, բանակի օրվա առթիվ արված իր հայտարարության ընթացքում բանակին հորդորել է հնարավորինս բարձրացնել պատրաստակամությունը։