Ոստիկանությունը List.am-ով աշխատանքի է հրավիրում. yerevan.today (լուսանկար)

Yerevan.today-ը գրում է. «Արցախի կապիտուլյացիայից հետո իրավապահ համակարգից սկսվեց կադրային արտահոսք, ԱԱԾ համակարգից, Ոստիկանությունից, Քննչական կոմիտեից սպաներ չհամակերպվելով իրավիճակին, ազատման դիմումներ գրեցին և հեռացան: Մամուլը պարբերաբար գրում է, որ հատկապես ոստիկանական համակարգում գնալով մեծանում է դժգոհությունը, ոստիկանները չեն ցանկանում կամայական հրահանգներ կատարել:

Եվ ահա, մինչ ոստիկանությունից պաշտոնապես հերքում են այս լուրերը, Ոստիկանությունը կադրային համալրում է սկսել ոչ ավելի, ոչ պակաս՝ List.am-ով: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Հրավիրում ենք աշխատանքի ՀՀ Ոստիկանության Զորքերում (պայմանագրային հիմունքներով ծառայության) 20-40 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած տղաների։ Աշխատավարձը 135000 դրամ, 15-օրյա գրաֆիկ։ Մանրամասների համար զանգահարել 09:00-ից մինչև 18:00-ը»»: