Ըստ Լուկաշենկոյի՝ դավաճան Նիկոլը Արցախը թուրքերին հանձնելու դիմաց գումար է վերցրել Իլհամից

Ըստ Mediaport-ի Բելառուսի նախագահը պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր միջոցով ֆինանսական առաջարկ է փոխանցել Երևանին:

Նա նշել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արվել է Արցախի հարցը գումարով լուծելու առաջարկ, սակայն Սարգսյանը հրաժարվել է այդ առաջարկից:

«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ ասում դա, եղել է նման բան։ Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից»,- «Беларусь»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոյի այս հայտարարության մեջ ուշադրության է արժանի «Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, ՄԻՆՉԵՎ Փաշինյանը»  դրվագը… Այսինքն, ըստ Բելառուսի ղեկավարի ստացվում է, որ դավաճան Նիկոլ իրոք ընդունել է գումարի դիմաց Արցախն Ադրբեջանին հանձնելու խայտառակ առաջարկը, որը նախկինների կողմից մերժվել է…

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը սկանդալային ձայնագրություն հրապարակեց, որում Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը:

Հայտնի է, որ 2018թ. Դուբայում Ալիևի ներկայացուցիչը նման առաջարկ է արել նաև Նիկոլ Փաշինյանին և Փաշինյանը, ըստ տեղեկությունների, ընդունել է այդ առաջարկը: Դրա վառ ապացույցն է նաև Լուկաշենկոյի այս անկեղծությունը…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից