Այս ամենի մասին մենք պետք է գիտակցեինք դեռևս տարիներ առաջ, երբ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հերոսացվեց․ Իշխանյան

Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ՎՐԴՈՎՎԵՑՆՈՂ

Իհարկե, վրովվեցուցիչ է տեսնել Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահի հերթական վայրենաբարո նախաձեռնությունը՝ «հաղթանակի», իրականում սարսափի և հակամարդկային ատելության և բնազդների սնուցման ցուցահանդեսը։ Ադրբեջանը, ինչպես անցած տարիներին, այնպես էլ այսօր, թերևս առավել ուժգնությամբ, շարունակում է իր քաղաքացիներին սնուցել հակահայկական ատելությամբ։ Ըստ «ցուցահանդեսի» նմուշների հայերին սպանելն ու նվաստացնելը հերոսություն է։ Չնայած այս ամենի մասին մենք պետք է գիտակցեինք դեռևս տարիներ առաջ, երբ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հերոսացվեց։Ի գիտություն, հայ «խաղարարարների»՝ մենք տարիներ գործ ենք ունեցել և այսօր ու վաղն էլ պետք է գործ ունենանք ահա այսպիսի հակառակորդի հետ։ Այդպիսի հակառակորդը մեզ հավերժ ատելու է և հերոսացնելու մեզ սպանողներին։ Պետք է հասնել նրան, որ մեզ ատելով, նա ստիպված լինի նաև մեզ հարգել, այսինքն հասնել այն հանգրվանին, որ մենք այսօրվա ապիկար իշխանությունների պատճառով կորցրեցինք։Եվ ինձ համար այնքան ստորացուցիչ չէ այդ գարշացուցահանդեսը, որքան այն, որ այդ ամենի պատասխանատուն Հայաստանում դեռևս իշխանության է։

Հ․Գ․ Հարգելիներս, մի տարածեք այդ գարշացուցահանդեսի նկարները։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։