ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի մի շարք արդիական հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշել են անցնող տարում ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության բարձր ինտենսիվությունը, հաստատել 2021 թվականին այդ դինամիկան պահպանելու փոխադարձ տրամադրվածությունը: