Դեկտեմբերի 29-ի դրությամբ զոհվել է 169 սյունեցի, անհայտ կորել՝ 42. Մելիքսեթ Պողոսյան

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրապարակել է  արցախյան վերջին պատերազմում զոհված և անհայտ կորած սյունեցիների տվյալները: Ընթացիկ տարվա դեկտեմբերի 29-ի դրությամբ սյունեցի զոհվածների թիվը 169 է, անհայտ կորածներինը՝ 42:

«Այս Ամանորն ու Սուրբ Ծնունդը բացառիկ են իրավիճակի թելադրմամբ, հիշատակի օրեր են լինելու, ըստ էության: Նահատակ սյունեցիների անունները հրապարակելու հետ մեկտեղ, աղոթք եմ բարձրացնում առ Աստված՝ նրանց հոգու հանգստության համար: Նաև ներողություն եմ խնդրում բոլորից ու յուրաքանչյուրից, որ չկարողացանք նրանց կյանքը փրկել… առաջին անգամ հրապարակում եմ նաեւ պատերազմի ընթացքում անհետ կորած սյունեցիների անունները՝ հույս ունենալով, որ հրաշք կկատարվի, եւ նրանք կվերադառնան ողջ… իսկ պատերազմում վիրավորված մեր տասնյակ հայրենակիցներին` շուտափույթ ապաքինում եւ առողջություն»,-նշել է մարզպետը: