Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները միացել են ԳԱԱ նախագահության՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությանը
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի 26 աշխատակից միացել է ԳԱԱ նախագահության՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով հայտարարությանը։
Մենք՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ներքոստորագրյալ աշխատակիցներս, միանում ենք Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԳԱԱ նախագահության՝ 2020 թ. նոյեմբերի 25-ի հետևյալ հայտարարությանը.
«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հայտարարում է.
- Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի Արցախի Հանրապետությունը կրում է խոշոր տարածքային կորուստներ, ունենում է ինքնիշխանության լրջագույն սահմանափակումներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։
- Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին համարում ենք Արցախի հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան և հայրենազրկման քաղաքականությունից փրկության և տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավոր։
- Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը և արդիականացմանը։
- Խստագույնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։
- Անթույլատրելի ենք համարում հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը և կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխության և միասնության մթնոլորտ ստեղծելու համար:
- Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը և պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ»։
Ըստ ստորագրությունների հերթականության `
- Ռոբերտ Թաթոյան, ավագ գիտաշխատող, պ.գ.թ.
- Միհրան Մինասյան, բաժնի վարիչ
- Սերինե Մուրադյան, ֆոնդապահ
- Նարինե Հակոբյան, գիտաշխատող
- Արփինե Դուրինյան, ֆոնդապահ
- Արևիկ Սմբատյան, ֆոնդապահ
- Հասմիկ Մայիլյան, գրադարանի վարիչ
- Սուսաննա Մովսիսյան, բաժնի վարիչ
- Հասմիկ Ղուբասարյան, ավագ օպերատոր
- Քրիստինե Վարդանյան, ձևավորող
- Արևիկ Ավետիսյան, բաժնի վարիչ
- Թամար Օհանյան, խմբագիր
- Աիդա Խաչատրյան, հաշվապահ
- Քրիստինե Նաջարյան, բաժնի վարիչ
- Սաթենիկ Ղարագյուլյան, գլխավոր հաշվապահ
- Դիաննա Ալեքսանյան, գանձապահ–հաշվապահ
- Քնարիկ Նաջարյան, ավագ գործավար
- Սուրեն Մանուկյան, բաժնի վարիչ, պ.գ.թ.
- Գոհար Խանումյան, գլխավոր ֆոնդապահ
- Նարինե Մարգարյան, գիտքարտուղար, պ.գ.թ.
- Լուսինե Աբրահամյան, թանգարանային հարցերով փոխտնօրեն
- Լուսինե Թունյան, էքսկուրսավար
- Արփինե Ալեքսանյան, էքսկուրսավար
- Նարեկ Պողոսյան, գիտաշխատող, պ.գ.թ.
- Սեդա Պարսամյան, բաժնի վարիչ
- Էլինա Միրզոյան, գիտաշխատող, բ.գ.թ.։