Ոստիկանապետը Հայկ և Նաիրի Սարգսյաններին քրեականի օպերներ չի տրամադրել. եղբայրները դժգոհ են. ArmLur.am

ArmLur.am-ի հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը և նրա եղբայրը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, դիմել են ՀՀ ոստիականպետ Վահե Ղազարյանին, որպեսզի իրենց անվտանգությունը ապահովելու համար ոստիկան տրամադրեն:

Մեզ հասած լուրերով՝ ոստիկանապետը ընդառաջել է նրանց և շարքային ոստիկանների է տրամադրել, սակայն Սարգսյան եղբայրներին դուր չի եկել նման մոտեցումը:

Նրանք կարծիք են հայտնել, որ ցանկանում են քրեականի օպերները իրենց անվտանգությունը ապահովեն:

Ի դեպ, մինչ այժմ ոչ մի պատգամավորի ոստիկան չի տրամադրվել անվտանգությունը ապահովվելու նպատակով: