Ձեր դժոխքը դեռ նոր է սկսվում

Դավադիր ստահակը և իր թրքաբարո ոհմակը դեռ իրենց հույս են տալիս, որ կարող են մարսել տիեզերական մասշտաբների այս աղետը և վերարտադրվել։

Ձեր գիշերային մղձավանջների համար ևս մի ցավոտ ճշմարտություն ճպցնեմ ձեր աներես ճակատներին։

Դուք գուցե դեռ կարողանում եք մոլորեցնել մի 25% մարդկանց։

Բայց ձեր ապագա քաղաքական ու բարոյական գոյության պրոբլեմը ոչ թե ձեզ սատարողների թվի մեջ է, այլ ձեզ այլևս ի բնե ատողների, ուղն ու ծուծով վանողների, ձեզանից մարդկայնորեն զզվողների և ձեզ օրը 24 ժամ նզովքի ենթարկողների։

Իսկ այստեղ, վստահ եղեք, կրիտիկական զանգվածն այլևս առկա է։

Ահա այս հարյուրհազարավոր մարդկանցից եք դուք վախենում, դողում եք յուրաքանչյուր բջջի մակարդակով ու սարսուռի ենթարկվում ամեն մի կենցաղային շրկխոցից։

Ձեր դժոխքը դեռ նոր է սկսվում։ 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից