Թուրքիան և կովկասյան թաթարները համառորեն գնում են նոր պատերազմի ճանապարհով

Իրավիճակն Անդրկովկասում, ինչպես կարելի էր ակնկալել, տագնապալի տեմպերով շարժվում է լարվածության սրման ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ Գյանջայում, այն նույն օդանավակայանում, որը «հօդս է ցնդել» «քայլարաստների» և Ստեփանակերտի նրանց հանցակիցների վիրտուալ երևակայության մեջ, Թուրքիան շտապ ստեղծում է ռազմաօդային ուժերի բազա: Դա արդեն 5 կամ 6 F-16 չէ, այլ բացահայտ ագրեսիվ ռազմական ֆորպոստ է: Թուրքական ռազմական ավիաբազան հարյուր տոկոսանոց սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար: Ուրիշ ո՞ւմ են ուզում թուրքերը սպառնալ՝ մենք այլևս չենք մտահոգվում, այդ պետություններն իրենք պետք է մտածեին, նախքան Թուրքիայի և կովկասյան թաթարների կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի ժամանակ չխառնվելու և լուռ դիտորդական դիրք ընդունելը:

Մյուս կողմից, հայտնի է դարձել, որ կովկասյան թաթարները թույլ չեն տալիս որոնողափրկարարական խմբերին մուտք գործել Հադրութ և Հադրութի շրջանի այլ բնակավայրեր: Կցանկանայի իմանալ. ֆաշիստների «արգելքը» վերաբերում է միայն Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության աշխատակից հայերի՞ն, թե առհասարակ ցանկացած հայի: Ենթադրենք՝ Ռուսաստանի Դաշնության զինծառայող, բայց՝ հայ: Հարց է առաջանում. իսկ ի՞նչ են այնտեղ թաքցնում կովկասյան թաթարները: Ի վերջո, որոնողափրկարարական ջոկատները որոնում են զոհվածների, հնարավոր է՝ նույնիսկ վիրավորների մարմինները, որոնք մնացել են օկուպացված տարածքում, ինչպես նաև պարզաբանում են անհայտ կորածների մասին գոնե որոշ տեղեկություններ: Սակայն չի կարելի բացառել, որ կովկասյան թաթարները գիտեն մի բան, որ չգիտեն ոչ Հայաստանում, ոչ էլ Արցախում: Օրինակ՝ այն մասին, որ օկուպացված տարածքներում կան հայ կամավորների խմբեր, ովքեր կցանկանան դուրս գալ շրջափակումից և վերադառնալ իրենց տները:

Ահա, օրինակ, տարօրինակ հայտարարություններ այն մասին, որ իբր «հայերը հարձակվել են Տող գյուղում»: Դա Հադրութի շրջանում է, և Տողում վաղուց արդեն ոչ մի զինված հայ չի գտնվում: ԼՂՀ Պաշտպանության բանակը հերքել է կովկասյան թաթարների հայտարարությունները: Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նույնպես, չնայած Արցախը նախազգուշացրել է, որ «այնուամենայնիվ, հայկական կողմը փորձում է լրացուցիչ տեղեկություններ պարզել՝ չբացառելով, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ»: Ենթադրենք, որ ինչ-որ մի բան, այնուամենայնիվ, տեղի է ունեցել: Բայց այդ դեպքում հարց է առաջանում. իսկ իրականում որտե՞ղ, եթե Հադրութի շրջանում: Ահա Բաքվից տարածված ձևակերպումը. «Հայկական զինված խմբավորումը կամ տարածքում գործող վեց հոգանոց ջոկատը հարձակվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա: Արդյունքում զոհվել է զինծառայող Հանբարով Էլմիր Ռայիլ օղլուն, վիրավորվել զինծառայող Ալիև Էմին Սուլեյման օղլուն: Ձեռնարկված գործողությունների արդյունքում ապօրինի հայկական զինված խմբի բոլոր վեց անդամները ոչնչացվել են»: Բայց եթե դա հենց «վեց հայերն» էին իրականում, ապա ինչո՞ւ չթողնել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության որոնողափրկարարական ջոկատներին Տող մտնել: Ընդ որում, քաջարի կովկասա- թաթարական «ասքյարները», իբր, «ոչնչացրել են հայերին», այսինքն՝ Արցախի որոնողները դուրս կբերեին մեր կամավորների վեց դիակ: Կրկին ու կրկին անգամ ուշադիր և մանրամասնորեն քննարկում ու մտածում ենք. Տողում ինչ-որ բան տեղի է ունեցել, Տողում «6 սպանված հայ» կա, և Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության փրկարարներին արգելված է մուտք գործել Հադրութ: … Իմա՞ստը:

Մենք տրամաբանության բացարձակ բացակայություն ենք տեսնում Բաքվի հայտարարությունների և Արցախի փրկարարների՝ Հադրութի շրջան մտնելը մերժելու որոշման մեջ, եթե «այնտեղ 6 հայ է ոչնչացվել»: Մինչդեռ, տեղի ունեցածի մեկ այլ վարկած արդեն տարածվում է սոցիալական ցանցերում: Նախօրեին, քուրդ հրեա Իլհամ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ «մասսայական տոնակատարությունների» ընթացքում տեղի է ունեցել ներքին բախում հրազենի կիրառմամբ: «Ասքյարները» կրակել են միմյանց վրա, և մեզ չի հետաքրքրում, թե կոնկրետ ինչ պատճառով է «վեճ» ծագել նրանց միջև: Հարցն այն է, որ կովկասյան թաթարները չօգտագործեն իրենց իսկ ապատեղեկատվությունը որպես պատրվակ մեր հողերի նոր բռնագրավման համար… Համենայնդեպս, ինչպես տեղեկացնում էր Ռուսաստանի ՊՆ-ը, ռուս խաղաղապահները Արցախում կստուգեն Հադրութի շրջանում տեղի ունեցած հրաձգության մասին բոլոր տեղեկությունները. «Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգումներ է իրականացնում՝ կապված դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղում ավտոմատ զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկության հետ»…

Իսկ եզրափակելով, պարզապես կրկնելու ենք «Նովոյե Վրեմյա» մեր երևանյան թերթի վերջին հոդվածներից մեկի վերնագիրը. «Հայաստանի տարածքի մի մասն արդեն անցել է Ադրբեջանին», այսինքն՝ վերահսկվում է կովկասյան թաթարների կողմից: Հայաստանի, և ոչ թե Արցախի…

Սերգեյ Շաքարյանց