Գերմանիայում 23 գնացք են կանգնեցրել՝ զուգընկերոջ կորուստը սգացող կարապի համար

Գերմանիայում ավելի քան 20 գնացքի երթևեկություն 1 ժամով կագնեցվել է՝ կարապի պատճառով, որը երկաթգծի վրա սգում էր զուգընկերոջ կորուստը: Ոստիկանությունը հաղորդել է, որ միջադեպը հատուկ փրկարարական գործողություն է պահանջել: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:

Երկու կարապ հայտնվել են արագընթաց գնացքի գծերի վրա, դրանցից մեկը սատկել է, ենթադրաբար դառնալով էլեկտրահարման զոհ: Ողջ մնացած թռչունը չի ցանկացել լքել միջադեպի վայրը, կարապին այդտեղից հեռացնելու փորձերը չեն հաջողվել: Օգնության են հասել հրշեջները, որոնք հատուկ սարքավորումների միջոցով բարձրացրել են թռչունին: