Հրապարակեք այդ միջնորդությունները մերժած դատական ակտերը և «ջուր» միջնորդությունները, թող բոլորը հասկանան ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ և պարզապես նախարարի անհիմն խոսքի, հերթական ճնշման փորձերի տարբերությունները

Արդարադատության նախարարը, ով հավանաբար իր մասնագիտական կյանքում կալանավորման միջնորդություն անգամ չի տեսել, ուր մնաց Դատարանում դրա դեմ բովանդակային առարկություն ներկայացնի, խոսում է դատական ակտերի մասին և ասում է, որ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝ խախտում են քաղաքացիների իրավունքները: Զուտ տեղեկացնեմ պաշտոնատար անձին` ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՊԱՏԻԺ ՉԷ, այլ զուտ խափանման միջոց է, ավելին՝ 90 % գործերով նույնիսկ տուժող չկա: Հետևաբար քաղաքացու իրավունքները ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ, իսկ դուք Կառավարության շենք գնացող իրավապահների հետ հենց ԽԱԽՏՈՒՄ ԵՔ: Պնդում է արվում, թե «հիմնավոր միջնորդությունները մերժվում են», Դուք ուղղակի ՍՏՈՒՄ ԵՔ: Մի հատ առաջարկ անեմ, հրապարակեք այդ միջնորդությունները մերժած դատական ակտերը և «ջուր» միջնորդությունները, թող բոլորը հասկանան ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ և պարզապես նախարարի անհիմն խոսքի, հերթական ճնշման փորձերի տարբերությունները:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից