Կիրակի լինելու ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ու նաև ֆիզիկապես պաշտպանելու ենք Մայր Աթոռը բռնակոչի հեղինակներից ու դրան միացողներից

Նիկոլական, սորոսական, աղանդավորական խաժամուժը, ինչպես արդեն տեղեկացրել ենք  նախատեսել է վաղը Մայր Աթոռում բռնություն գործադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ հոգևորականների նկատմամբ:

Եթե իրավապահ մարմինները, որոնք վերոնշյալի մասին ժամանակին հավուր պատշաճի տեղեկացված են, չձեռնարկեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, և Կաթողիկոսի և այլոց նկատմամբ բռնություն գործադրելու մտադրություն ունեցողներն էլ չհրաժարվեն իրենց այդ հանցավոր մտադրությունից, ապա թող աչքի առաջ ունենան, որ կարող են շանսատակ լինել, որովհետև հայ հավատացյալները միանգամայն վճռական են իրենց Եկեղեցու առաջնորդին ու Մայր Աթոռի միաբանության անդամներին հարկ եղած դեպքում ցանկացած միջոցով ու ցանկացած կերպ պաշտպանելու հարցում:

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի խայտառակվելուց անմիջապես հետո նիկոլական, սորոսական, աղանդավորական խաժամուժը, թերևս նաև այլ անձինք սոցիալական ցանցերում հանդես եկան դեկտեմբերի 27-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ հոգևորականների հանդեպ բռնություն գործադրելու հրապարակային կոչերով:

Առերևույթ հանցագործության վերոնշյալ դրսևորումները, որոնք բազմաթիվ են, մինչ այս պահը, որքան էլ «զարմանալի» է, իսկ ավելի ճիշտ, բնորոշ երկակի ստանդարտներով առաջնորդվող ՀՀ իրավապահ մարմիններին, չեն արժանացել ԶԼՄ-ներում ու Ֆեյսբուքում համապատասխան հրապարակումներին ուշադիր հետևող ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի, գլխավոր դատախազության հրապարակային արձագանքին` չնայած այն հանգամանքին, որ որոշակի անձանց կողմից Կաթողիկոսի և այլոց հանդեպ բռնության հրապարակային կոչի մասին մի շարք հրապարակումներ են եղել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ տպագիր մամուլում:

Կաթողիկոսի և Մայր Աթոռի միաբանության անդամների նկատմամբ նախատեսվող բռնությունը տեղի է տվել բազմաթիվ հավատացյալների, նույնիսկ ոչ քրիստոնյա, արորդի հայերի մեծ վրդովմունքին ու զայրույթին: Բազմաթիվ մարդիկ պատրաստ են վճռականորեն հակազդել այդ սրիկաներին: Այս առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անցած օրերին բազմաթիվ գրառումներ են կատարվել, որոնցից մի քանի ուշագրավները ստորև ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

«Չասեք, որ սա ապազգային, այլասերված ու սրբապիղծ տարրեր են, Հայաստանում սատանիզմն է զարգացել,- իր ֆեյսբուքյան էջում դեկտեմբերի 21-ին գրել է  Իրինա Դանիելյանը (Irina Danielyan):

Համենայն դեպս ուշադիր եղեք Կիրակի օրը եկեղեցիների բակում, ԱԱԾ-ն էլ լավ աշխատեր կարիք չէր լինի ես այստեղ գրեի, իրենք դա արդեն կանխած կլինեին եւ մեկուսացրած, մենք էլ դրա մասին անգամ տեղյակ չէինք լինի։

ԼՐԱՑՈՒՄ։  Ինձ հասած տեղեկություններով, եկեղեցու դեմ պղծության արշավը անձամբ ղեկավարում է՝ համասեռամոլ, բոլորիս կողմից հայտնի դդում՝ Արայիկ Հարությունյանը»։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեկտեմբերի 24-ին գրել է.

«Կից նկարում նշված կոչը (բռնակոչը) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ է և հանդիսանում է ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն:

Կիրակի օրը (27.12.2020թ.) ժամը 11:00-ին ներկա եմ լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և նաև ֆիզիկապես եմ պաշտպանելու Մայր Աթոռը բռնակոչին միացողներից:

Նիկոլ Փաշինյանն իր ատելության քաղաքականությամբ այս գործընթացը դարձնելու է ազգային ազատագրական պայքար:

Ընկերներիս հորդորում եմ միանալ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արա Զոհրաբյան»:

Սա էլ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Էդգար Էլբակյանի դեկտեմբերի 23-ի գրառումն է.

«❗ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗

Նիկոլի ու նիկոլականների

– արշավանքը դեպի Եռաբլուր ՀԱՋՈՂՎԵՑ՝ շնորհիվ ընդդիմության անկազմակերպվածության;

– արշավանքը դեպի Սյունիք գրեթե ամբողջությամբ ՁԱԽՈՂՎԵՑ՝ շնորհիվ տեղային՝ ազգակցական ամուր կապերով կապված ինքնակազմակերպվող համայնքի (ի դեպ, Հայաստանի մոբիլիզացիոն ուժը սրա մեջ էր առաջին պատերազմում հաղթանակի ժամանակ, ու մենք չէինք պարտվի երկրորդ պատերազմում, եթե տարիներ շարունակ ներդրումների մեծ մասը չարվեր միայն Երևանում ու Ստեփանակերտում և իրապես տարածքային համաչափ զարգացում տարվեր);

– կիրակնօրյա առաջիկա արշավանքը դեպի Էջմիածին (https://www.facebook.com/dajanik.hayuhi/posts/116470453653632), որ նախաձեռնել են Նիկոլի իշխանության նեցուկներից կրոնական [արագ մոբիլիզացվող] փոքրամասնությունները, ՊԵՏՔ Է ՏԱՊԱԼՎԻ ջանիվ և արդյամբ հավատացելոց հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Եթե պետությունն ի վիճակի չէ պաշտպանել մեր ազգային ինքնության այդ կարևոր հենասյունը (իսկ որ ի վիճակի չէ, մենք տեսել ենք դեռ 2018 թ․-ից), ուրեմն եկեղեցասեր համայնքը պետք է ինքնակազմակերպվի»:

«Ինձ բացարձակապես չի անհանգստացնում դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի նկատմամբ պղծության կոչը, առավելագույնը կգտնվեն մի քանի տասնյակ մոլորյալներ (թեպետ՝ դա էլ քիչ հավանական է), որոնք ոստիկանների կողմից շրջապատված ու նրանց անմիջական պաշտպանության ներքո, կփորձեն աղմուկ բարձրացնելով և մի փոքր էլ անհանգիստ վազվզելով, շարժման պատրանք ստեղծել,- դեկտեմբերի 24-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը:- Ինքս էլ եմ լինելու Մայր Աթոռում, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրական հետևորդներին կխնդրեի չտրվել սադրանքների և անհարկի չտարվել մոլորյալների քթերը կոտրելու գայթակղությամբ։

Ինձ անհանգստացնում է այլ բան՝ ինչպե՞ս է հաջողվում թրքական աղբյուրներից սնվող ապազգային ուժերին այս ամենից հետո դեռ լինել այսչափ ինքնավստահ, հրապարակային կոչեր անել (միջին կարգի մասնագետն անգամ, ցանկության դեպքում՝ կպարզի իրական «հերոսին»), սա ի՞նչ անպատժելիության, թերևս, ընտրանքային պատժելիության մթնոլորտ է, չհասկացա՞ք, որ ձեր ժամանակն արդեն սպառվել է։ Աստված մեր Ազգին պահապան։

Հ.Գ. Ինձ ոմանք զգուշացրել էին, որ կոնկրետ, անվանական հանրային դեմքերի տխմար նախաձեռնությամբ ակցիաներ են ծրագրավորում, դեռ այն ժամանակ եմ արձագանքել, որ դա քիչ հավանական է։ Իհարկե, դա չէի բացատրում, այդ դեմքերի «դրական» կերպարով….»:

Բոլոր հայերին, հայ քրիստոնյաներին կոչ եմ անում միանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակիցներին, որոնք նախատեսում են վաղը ժամը 10-ից լինել Մայր Աթոոռում: Նախապատրաստվող ոտնձգությունը նաև մեր Եկեղեցու ու մեր հավատքի դեմ է:

 

Արթուր Հովհաննիսյան