Մահացել է խորհրդային հետախույզ Ջորջ Բլեյքը

Կյանքի 99-րդ տարում մահացել է խորհրդային հետախույզ, բրիտանական MI6 կազմակերպության նախկին սպա Ջորջ Բլեյքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության լրատվության վարչությունից:

«Ծանր լուր է ստացվել. կյանքից հեռացել է լեգենդար Ջորջ Բլեյքը»,- հայտնել են վարչությունից:

Ջորջ Բլեյքը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 11-ին, Նիդերլանդներում: 1942թ. տեղափոխվել է Անգլիա, այնուհետև` Խորհրդային Միություն: