Ամանորյա ուղերձ․ Թող այս Ամանորը ձեզ բերի այն, ինչ դուք բերել ենք հազարավոր մարդկանց ընտանիքներին՝ լավ, թե վատ

Սա նիկոլական աղբի հերթական զառանցանքն է։ 3-րդ անգամ այս 2 ամսվա մեջ։ Սովորաբար անձնական կյանքիս ու ընտանիքիս նվիրված թուրքի հարճի ստրուկների զառանցանքներին վերաբերում եմ հումորով, ժպիտով ու խղճմտանքով։ Այդ թվում՝ նմանատիպ արդեն սովորական դարձած ապուշություններին։

Այս անգամ որոշեցի արձագանքել՝ նախա«տոնական» շնորհավորանքով: Սույն կենդանիները մահը դարձրել են հումորի, մաղթանքի, ցինիզմի և այլնի առարկա։ Մահվան մունետիկն ու իր կինն էլ 5000  մարդու արյունը խղճին՝ ընտրություն են ուզում անել՝ սորոսական ու արեւմտյան գործակալներով վերարտադրվելու համար։ Ուրիշներին քաղաքական պայքարի մեջ մեղադրողը ՔԱՂԱՔԱԿԱՆ ապրանք է դարձրել պատերազմը ու դրա հետեւանքները։ Իբր ինչ է եղել որ։ Անմեղսունակների խմբակն էլ նույն գծի մեջ՝ թե բա հերիքա դնեք վերցնենք, ադրբեջանցիների հողերն են, պատերազմում պարտվել ենք եւ այլն։ Եւ ուրեմն, եթե համարում եք, որ ամեն ինչ ճիշտ, նորմալ ու բարոյական եք արել, եթե համարում եք, որ չեք ստել, չեք թաքցրել, սառնասրտորեն մահվան չեք ուղարկել, ճակատագրեր չեք խեղել ու մեղք չեք գործել, ապա՝

Թող այս Ամանորը ձեզ բերի այն, ինչ դուք բերել ենք հազարավոր մարդկանց ընտանիքներին։ Լավ, թե վատ։

Թող իրականա այն ամենը, ինչ դուք ցանկացել եք մարդկանց, ինչպես վերաբերվել եք մարդկանց։ Լավ, թե վատ։

Թող վերադառնա ձեզ, ինչ դուք արել եք մարդկանց հանդեպ։ Լավ, թե վատ։

Ու թող Աստված դատի բոլորիս՝ ինձ ու ձեզ։

Հ.Գ. Ես առաջին հերթին մարդ եմ, հետո՝ պրոֆեսիոնալ, հետո՝ քաղաքական գործիչ։ Արյան, արժանապատվության ԲՈԼՈՐ վաճառականների մասին՝ շուտով։ Որ ճամբարից էլ լինեն։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից