Կապանի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներում մերկասառույց է

ՏԿԵ ճանապարհային դեպարտամենտի տեղելկացմամբ, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ տեղ-տեղ մերկասառույց է  Կապանի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներում։

Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: