Մարզպետի հայտարարությունը՝ Տավուշից գյուղեր հանձնելու տեղեկությունների մասին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պաշտոնապես արձագանքել է շրջանառվող ապատեղեկատվությանը, թե իբր մարզի որոշ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին։ Այս մասին Չոբանյանը գրել է իր Ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի տավուշցիներ, այսօր հերթական ապատեղեկատվությունն են տարածում մեր գյուղերի իբր հանձնման վերաբերյալ, չհասկանալով, թե ինչքան վտանգներ կարող են լինել իրենց այս ինքնահաստատման արդյունքում։ Չեն մտածում այն հույզերի մասին, որ կարող է ունենալ սահմանում ապրող մարդը՝ կարդալով նման լրատվություն։

Սա անպատասխանատվության գագաթնակետ է։ Մեր իրավապահ համակարգը պարտավոր է խստագույն միջոցներ ձեռնարկել։