Մարդու իրավունքների պաշտպանը հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմի նահատակների հիշատակին

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ, Մարդու իրավունքների պաշտպանը լռությամբ և խոնարհումով հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին: