Մենք եկել էինք սատար կանգնելու Տեր Պարգև քահանա Զեյնալյանին, բայց հասկացանք՝ իրականում հենց նա է մեզ բոլորիս սատար կանգնողը. «Ադեկվադ»

Հայ Առաքելական Եկեղեցին է մեր գոյատևման հենասյունը: Այդպես եղել է ու կա հիմա:  Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» միաբանությունը:

«Հերթական անգամ կորցնելով պետականությունը` մենք ապավինում ենք այն միակ հաստատությանը, որը ի շնորհիվ տեխնոկրատական խիստ կարգի կարողացել է 1700 տարի պահպանվել և պահպանել իր հետ մեր ինքնությունը: Մենք եկել էինք սատար կանգնելու Տեր Պարգև քահանա Զեյնալյանին, բայց հասկացանք, որ իրականում հենց նա է մեզ բոլորիս սատար կանգնողը: Մեզ մնում է երախտամոռ չլինել»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Մտնելով եկեղեցի՝ Փաշինյանը մոտեցավ հոգևոր հովիվին, որպեսզի ձեռքը սեղմի, սակայն հոգևոր հովիվը հրաժարվեց և ձեռքի շարժումով դուրս հրավիրեց նրան։

Ավելի ուշ մի խումբ մարդիկ բողոքի ակցիայի էին դուրս եկել ընդդեմ Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի: Վերջինս էլ Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ նա դե՞մ է Փաշինյանի Սյունիք այցելելուն, արձագանքել է. «Ամբողջ Սյունիքն է դեմ եղել, որ նա այցելի, չի լսե՞լ, որ Սյունիքը դեմ է»: