Փաշինյանի այսօրվա երթին մասնակցել են 3500 ոստիկաններ, ՊՆ 4000, Ռազմական ոստիկանության 1000 մարդ և ՏԻՄ շուրջ 2000 աշխատակիցներ․ Mediaport

Փաշինյանի այսօրվա երթին մասնակցել են 3500 ոստիկաններ, ՊՆ 4000, Ռազմական ոստիկանության 1000 մարդ (աշխատակիցներից զատ եղել են նաև դասալքության հոդվածի սպառնալիքով փողոց դուրս եկածներ) և ՏԻՄ շուրջ 2000 աշխատակիցներ։ Հայտնում է Mediaport թելեգրամ ալիքը։

@Mediaport-ի տրամադրության տակ են հայտնվել տվյալներ, որոնցում նշված են Նիկոլ Փաշինյանի այսօրվա երթին մասնակցած մարդկանց քանակական տվյալները։

Ըստ այդմ՝ Փաշինյանի երթին մասնակցել են 3500 ոստիկաններ, ՊՆ 4000 աշխատակիցներ, Ռազմական ոստիկանության 1000 և տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ 2000 աշխատակիցներ: