«Վարչապետը պետք է ժամ առաջ հեռանա».ընդդիմության բազմամարդ հանրահավաքն ու հիշատակի երթը

«Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա գործողությունները մեկնարկել են Մատենադարանի հարակից տարածքից՝ երթով: Այն գլխավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը: Ազատության հրապարակում ընդդիմադիրները հանրահավաք են արել: «Պատերազմը հնարավոր էր դադարեցնել ավելի վաղ և խուսափել այսքան կորուստներից»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը և ընդգծել՝ ստեղծված իրավիճակի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է,որն օր առաջ պետք է հեռանա: Հանրահավաքին հաջորդել է հիշատակի բազմամարդ երթը դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգեհագստյան կարգ է մատուցել՝ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին: