Ինչպե՞ս է Փաշինյանին հանդուրժում հայ ժողովուրդը, որին բոլորը մերժում են, անգամ՝ հոգևոր գործիչները. «Հրապարակ»

Հարցազրույց ռուսաստանցի ռազմական փորձագետ Սեմյոն Բաղդասարովի հետ 

– Եթե ամեն ինչ այդքան լուրջ էր, ինչո՞ւ ՌԴ-ն որևէ կերպ չմիջամտեց՝ թույլ չտալու, որ ռազմավարական գործընկեր երկրի տարածքներն աճուրդի հանվեն, կամ չնախազգուշացրեց։

-Լսեք, մի վիրավորվեք, ես էթնիկ հայ եմ, հայրս Ղարաբաղից է, մայրս՝ Զանգեզուրից․․․ ինչո՞ւ Ռուսաստանը չարեց։ Իսկ ինչո՞ւ Հայաստանը չարեց։ Ինչո՞ւ է ձեր սեփական ղեկավարությունը վաճառում։ Երբ ձեր վարչապետը ռուսալեզու ալիքները դարձնում է վճարովի, երբ Ռուսաստանի դեմ գործող այդ սրիկային՝ Նավալնիին եթեր է տրամադրվում, ինչպե՞ս պետք է Ռուսաստանը ներազդի ձեր հակառուսական վարչապետի վրա։

– Բայց չէ՞ որ հընթացս, պատերազմի ժամանակ նման բազում հնարավորություններ կային։

– Պատերազմի ընթացքում տրամադրվեց սպառազինություն։ Ինչ եմ ես մտածում Ռուսաստանի դերի վերաբերյալ․ Ռուսաստանում կա մեծ հայկական համայնք, որտեղ կան հայեր, որոնք, ի տարբերություն ինձ, խոսում են հայերեն, ապրել են Հայաստանում, 3 միլիոնից ավելի, դե լավ՝ տեղը տեղին հայեր, և ես կարծում եմ, որ այստեղից պետք է այդտեղ գան նրանք, որոնք իրենց շատ լավ են դրսևորել, և օգնեն նոր կառավարությանը, որը կղեկավարի Վազգեն Մանուկյանը կամ չգիտեմ, գուցե ինչ-որ այլ մեկը։ Օգնեն պրոֆեսիոնալ տեսանկյունից, կադրերով։

– Իսկ ժամանակավոր կառավարությունում նոր մարդկանց փոփոխությամբ Դուք հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ փոփոխություն հնարավոր համարո՞ւմ եք։

– Եթե գան բանական մարդիկ, որոնք հասկանում են, որ Ռուսաստանը․․․ և կյանքը ցույց տվեց, որ միակն էր, որ օգնության ձեռք մեկնեց, ոչ մի ԱՄՆ ու Ֆրանսիա, ապա՝ այո։ Եկեք պարզ խոսենք՝ Հայաստանը շատ բարդ իրավիճակում է, Էրդողանը չի թաքցնում Հայաստանը խժռելու իր մտադրությունների մասին, Նախիջևանից Երևան 85 կիլոմետր է։

– Երբ մեզ վրա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հարձակվում են, նոր գերիներ վերցնում, ՀԱՊԿ-ն․․․

– Լսեք, մոռացեք ՀԱՊԿ-ի մասին, այն ոչինչ է։ Մինչև չլինի միութենական համաձայնագիր՝ լիարժեք, երբ կլինի ընդհանուր բանակ, կոորդինացված արտաքին քաղաքականություն, ընդհանուր տնտեսական գոտի, ոչինչ չի լինի։ Մոռացեք, սա չի աշխատում։ Երբ Հայաստանում կլինի ոչ մեկ՝ Գյումրու ռազմաբազա․… ի՞նչ է 5 հազար մարդը, երբ Թուրքիայի միայն դաշտային բանակը 8 հազար հոգանոց է։ Ուստի Հայաստանում պետք է լինի նման 3-4 ռազմական բազա՝ համաձայն միութենական պայմանագրի։ Իսկ մնացածը մոռացեք, և սա լավ դաս էր հայ ժողովրդի համար։ Հայաստանը թշնամական շրջապատում է, մի՞թե դժվար է հասկանալ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակում»